Վեց տարեկան Սրապի հորը՝ ուսուցիչ Միհրդատ Տերտերյանին թուրքերը կախաղան հանեցին: Երեխան ընկավ որբանոց: Այնտեղ ամեն օր նրան շաքար էին տալիս: Չէր ուտում: Շաքարի կտորը շուկա էր տանում ու դրա դիմաց մանրադրամ էր վերցնում: Հավաքեց մոտ տասը դրախմա: Հետո մի օր լսեց, որ բարեգործական հիմնադրամը գումար է հանգանակում մանկատներին օգնելու համար: Վեց տարեկան Սրապը իր 10 դրախման տվեց, որ հանձնեն ուրիշ որբերի:
Ու այսպես էլ ապրեցինք:
© Հովիկ Չարխչյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=972039039498095&set=a.133225563379451.12774.100000760256639&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել