Չնայած կիվիի հայրենիքը, գուշակեք… Չինաստանն է, բայց տարիներ առաջ ես Մեղրիում տեսա-ուրախացա կիվիների այգիներով:
Ոչինչ չի խանգարի մեզ, որ 2015-ին հետաձգած համերգային նոր ծրագրով 2016-ին սեբաստացիների մեծ խմբով լինենք Մեղրիում և նաև մոնիտորինգ իրականացնենք` ինչ վիճակում են այս իսկական վիտամինային ռումբ մրգերը: Համոզվեք, կարդալով «Կիվին վիտամինահատապտղային փունջ է» հրապարակումը… Իսկ Գերմանիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընդդեմ «Եվրոպայի իսլամականացման»…
Չգիտեմ, կվստահի՞ իմ օրագրի ընթերցող-չընթերցողը մարդու մարմնի դաջվածքների թանաքների քաղցկեղածին լինելու մասին այս ուսումնասիրությանը Բրիտանիայի գիտնականների, բայց ես շինջոկատներում էլ, բերդում էլ, ճամբարներում էլ, բոլոր սեռերի համար էլ ոչ միայն վանել եմ հեռու այս նկարչությունը, այն ինձ համար էլ անընկալելի է` ինչո՞ւ են մարդիկ գնում այս «զոհողությանը»: Դրա փոխարեն շարունակում եմ խրախուսել, որ Դավիթը մեր տան պատերի հետ վարվի` ոնց քեֆը կուզի ու երբ կուզի…
Ընթերցող-չընթերցողը դեռ կտեսնի` 2016-ի գարնանային տեխնոլոգիական ուսումնական ստուգատեսով սկսած, մենք ոնց ենք վարվում մեր կրթական պարտեզի պատերի հետ…
Միայն գունեղ պատեր, եթե անհնար է այսօր վերացնել դրանք, փոխարինելով կանաչ բաժանարարներով…

Տիգրան Խզմալյանի և Արթուր Սաքունցի «Շանթի և ընկերների» ազատության պահանջին, ահա`լսեք-կարդացեք, կարելի է միանալ և հանելով բոլոր որակումները և´ իշխանության, և´ Ռուսաստանի հասցեին… Շանթի ընկերների մեջ է և մեր Ավագ դպրոցի Անահիտ Մարգարյանի հայրիկ Ալբերտը` մի շատ հավատարիմ, հայրենասեր ու ազատատենչ քաղաքացի…
Եթե ոչ մարտի 1-ը, ապա Հայաստանի Հանրապետությանը 25 ամյակը ընձեռնում են այդպիսի՝ քաղաքական-քաղաքացիական-մարդասիրական մոտեցման առիթ…Պետք է խնդրել՝ խնդրում եմ:

«Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում». էռնեստ Հեմինգուեյի այս տողը ընդունեք որպես հետևանք (ի՜նչ արած), եթե երջանիկ չեք… Էլ ինչի՞ համար է խելքը, որպես կարողություն, եթե մարդուն երջանիկ էլ չի դարձնելու…
Կարդացեք 20-րդ դարի ամենահայտնի լեգենդար դեմքերից մեկի հաջորդող մտքերը
Սկսվում է Մեծ պահքի քառասունօրյա ճանապարհը, բարեկենդանը. չգիտեի` առաքինությունների արտահայտություն է

Այս կիրակին վստահ եմ մոբիլ-ստեղծական կդառնա (ի՜նչ արած) հարյուրավոր սեբաստացիների համար փետրվարի 8-ից մի ուրիշ թափով են շարունակվում ստուգատեսային հայտերի ընդունումը:

Նշանավոր Քեմբրիջի համալսարանում, ահա կարդացեք` ֆիզիկոս Սթիվ Հոքինգի ծննդյան օրն ավելի կարևոր է, քան Նոր Տարին

Այսօր մեր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է. շնորհավոր Նոր տարի, ցնծացեք և փառաբանեք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ, որ լինեք… Բաժակ բարձրացրեք.  մեծարելով Մխիթար հայրենագետին-դպիրին մեծ` մենք բարձրացնում են ինքներս մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել