Ֆիզմաթ դպրոցը 2015 թվականին ավագ դպրոցների վարկանիշավորման աղյուսակում առաջին տեղը զբաղեցրեց:
Շատ լավ ա: Բայց վատ ա հաղթանակի դափնիներին քնելը:
Դա ավելի շատ պարտավորեցում է քան գնահատական:
Ֆիզմաթն էսօր բրենդ ա: Շատ աշակերտներ ունեմ, որոնք ԲՈՒՀ ում <<պրոբլեմ չունեն>> ու դասախոսների աչքի լույսն են նաև էն պատճառով, որ Ֆիզմաթցի են:
Բայց ցավոք որոշ դեպքերում Ֆիզմաթցի լինելու հպարտությունը փոխակերպվում է գոռոզության, ու էդտեղ սկսվում են պրոբլեմները:
Ֆիզմաթ դպրոցը նաև հիացումների ու հիասթափությունների տեղ է և աշակերտների և ուսուցիչների համար:
Շատ հրաշալի ու վաստակաշատ ուսուցիչներ հեռացան դպրոցից իրենց գնահատված չզգալու պատճառով: Իմ քիմիայի ուսուցիչը, ու շատ ֆիզմաթցիների քիմիայի ուսուցիչը Սուսաննա Սերգեևնա Ավետիսյանը վերջին օրինակն է:
Իմ շատ սիրելի ընկեր Ավետիսյան ջան, դուք էնքան լավն եք, որ շատ շատերը Ֆիզմաթ ասելիս, հենց Ձեզ են պատկերացնում:
Մի օր Սուսաննա Սերգեևնային ասեցի
_ Իմ սովորելու տարիներից մինչև էսօր Դուք նույնն եք, միայն աստիճաններն եք ավելի դանդաղ բարձրանում:
Ինձ դպրոցում ընկեր Միքայելյան է ասում.
_ Վայ ընկեր Միքայելյան ջան, ցավդ տանեմ, ավելի արագ կսկսեմ բարձրանալ:
Սենց բաներ: Ափսոս:
Հ.Գ. Պատիվ եմ ունեցել աշխատելու նաև Քվանտ վարժարանում: Ոչ պակաս հպարտ ու ուրախ կլինեմ եթե այս տարի Քվանտը լինի առաջինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել