Տարիքի հետ մաշվող ատամների պես թափվում են հոգու թևերի փետուրները։ Դավաճանվելը, հիասթափվել, հուսահատվելը փետրաթափի նշաններն են։ Դու կարող ես մի օր հանդիպել բարությունը դեռ պահպանած մեկին, որ կտեսնի քնձռոտած թևերդ ու իր փետուրները կփորձի նվիրել, բայց, քանի որ դրանք էլ են պոկվելով դարձել անկենդան, արդեն օգուտ չեն տա։ Մնում է միայն թռչելու հիշողությամբ ապրել։ Քիչ չէ, ավելին, հիմա հասկանում ես, որ թռչելու համար քեզ արդեն թևեր պետք չեն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/1027715887251688?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել