Կառավարությունը դեկտեմբերի 2015թ.-ի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան մեկ միլիոն 625 000 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին: Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա` դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար: Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. պարզվել է, որ որ կառավարության ո՛չ այս որոշումը, ո՛չ դրա նախագիծը դրված չէ կառավարության կայքում, այլ այն հրապարակվել է միայն «պաշտոնական տեղեկագրում»: Ասել է թե՝ այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի այդ առիթով հասարակական աղմուկ չբարձրանա: Ի դեպ տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր մեքենայի համար միջին հաշվով տրամադրվում է ոչ ավել, ոչ պակաս մոտ 11միլիոն 435000դրամ, որը կարծում եմ այնքան էլ մեծ շռայլություն չէ այս դեպքում: Ախր չէ՞ որ կան պետական ձեռնարկություններ, որոնք միայն մեկ մեքենայի վերանորոգման համար տարվա կտրվածքով <ծախսում> են 7 միլիոն դրամ:Նման պատկերի ֆոնին հավատացեք ձեռք բերվելիք մեքենաների գինը այնքան էլ բարձր չէ))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/949289465162249?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել