Life.panorama.am-ը գրում է.

Մայքլ Ջեքսոնի 17-ամյա դուստրը խոստովանել է, որ տառապում է ալկոհոլիզմով
17-ամյա Փերիս Ջեքսոնը, կարծես, կյանքի ծանր ժամանակաշրջան է ապրում։ Լեգենդար երգչի դուստրը  իր  Instagram-յան էջում հանդես է եկել քննադատությամբ նրանց հասցեին, ովքեր իր մասին վատ մեկնաբանություններ են գրում։ Աղջկա յուրաքանչյուր նկարը իսկապես շատ ակտիվ մեկնաբանվում է, քանի որ նա ունի 120 հազարից ավել հետևորդ։ Սակայն եթե այլ հայտնի անձինքն  անտեսում են վատ մեկնաբանությունները, ապա Փերիսը չի կարողանում դա անել։
 
Այն աստիճան, որ նա  պատասխանել է իրեն «ատողներին»՝ խոստովանելով իր ալկոհոլային կախվածությունը։
 
«Դա ուղղակի ծիծաղելի է։ Չէ որ ես չեմ կարող ամբողջ օրը նստել և պատասխանել այն ամենին, ինչ գրում են իմ հասցեին։ Ես շատ անելիքներ ունեմ. Անանուն ալկոհոլիկների հանդիպում, ընտանեկան գործեր, ԱՆՁՆԱԿԱՆ հարցեր... Մարդիկ հարձակվում են ինձ վրա ամեն նկարի կապակցությամբ, քանի որ ես չեմ համապատասխանում նրանց սպասելիքներին, բայց ես նրանց նույնիսկ չեմ ճանաչում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել