ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու Ռուսաստանը պետք է միևնույն նպատակը հետապնդեն Սիրիայում իրականացվող գործողությունների շրջանակներում, քանզի հակառակ դեպքում իրավիճակը կարող է զարգանալ շատ վտանգավոր սցենարով:


Ինչպես հայտնում է interfax.ru-ն, նախկին պաշտոնյան այս մասին ասել է Вести в субботу հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում:


«Տվյալ պարագայում զուգահեռ ուղղություններով գործելն ուղղակի անընդունելի է: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է մի ընդհանուր նպատակ ունենան. հակառակ դեպքում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր կդառնա»,- ասել է Քիսինջերը:


Նա նաև հավելել է, որ ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից չի բխում աշխարհի հավասարակշռության խախտումը:


«Ուստի` շատ կարևոր է, որպեսզի Վաշինգտոնն ու Մոսկվան մշտական երկխոսություն պահպանեն»,-եզրափակել է քաղաքական գործիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել