Մի խումբ ֆեյսբուքահայերի ու մի խումբ չկայացած լրատվամիջոցների համար ի՜նչ «տոն» է այսօր, ի՜նչ էքստազի մեջ են... Էս մի ամիս էր համարյա տխուր պարապ նստած էին, մոռացել էին որ անապահով ընտանիքներ կան, զոհված զինվորի ընտանիքներ, որ ուշադրության կամ օգնության կարիք կա... Հիշում են միայն երբ զոհ է լինում, մի քանի րոպեով սրտաճմլիկ ու ողբալի վերնագիր գրելու մի երկու հատ լայք ու իրանց նման «սրտացավերի երգիրը-երգիր չի մեկնաբանության» համար ու անցում առաջ: 10 օր է հայտարարում ու ասում ենք որ հերոսաբար զոհված սպայի մորը վիրահատում են և որ մարդիկ էստեղ ոչ մեկը չունեն, քանի՞սդ էսօրվա պոռո-պոռո խոսացողներիցդ գնացիք թեկուզ ողջությունը հարցնեիք կամ ուշադրություն ցուցաբերեիք, ես ասե՞մ, ոչ մեկդ... Իսկ այ էդ մասին ծպտուն չհանող տղաներ ու աղջիկներ զոր ու գիշեր հերթապահում էին, իրենց անծանոթ մայրիկի կողքին: Այսօր գրող գոչողներիցդ ոչ մեկը նույնիսկ ֆեյսբուքով նրա որպիսությունը չհարցրեց, որովհետև իրականում դուք թքած ունեք թե նրանց անապահով լինելու թե նրանց ցավի վրա դուք ձեր ճղճիմ ու նողկալի «նյութերի» դարդն եք առիթի դարդն եք որ ձեր միջի մաղձը թափեք դուրս, ձեր ողորմելի չստացված կյանքի մեղքը ուրիշ վրա բարդելու դարդն եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: