Orer.am-ը գրում է.

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինչ-որ մեկի նկատմամբ խանդ է զգացել: Այդ խանդը ծնվում է կորցնելու, բաժանվելու կամ  զայրույթի ժամանակ: Մեզանից յուրաքանչյուրն արդեն սովոր է յուրովի արտահայտել սեփական կարծիքն ու հույզերը: Կենդանակերպի այս նշանները մի փոքր ավելի խանդոտ են, քան՝ մյուսները: 

Խոյեր

Հասարակության մեջ խոյերը հանգիստ են և անսասան կանգնած ոտքերի վրա: Իրականում , երբ նրանք միայնակ են մնում, սկսում են մտածել և անորոշություն են զգում: Երբեմն նրանց մեջ ընդամենը մեկ կայծը կարող է խանդ առաջացնել: Այդ պատճառով պետք չէ խոյերին ստել, ապակողմնորոշել և դավաճանել: Նրանք հիմնականում լուռ են լինում, սակայն պետք եղած ժամանակ կարող են այնպիսի հակահարված տալ, որ նույնիսկ մտերիմները կզարմանան: Կրակոտ Խոյերի մեջքի հետևում ունեցած բոլոր հարաբերությունները վատ ավարտ են ունենում: Սիրեք խոյերին և խանդելու առիթ մի տվեք: 

Կուսյեր

Հավասարակշռված կույսերը, ովքեր սովոր են իրենց էմոցիաները փակ պահել հասարակությունից, երբեմն կարող են բավականին խանդոտ լինել: Այդ ամենը հասկանալու համար պետք է ընդամենը նրանք աչքերին նայել: Նույնիսկ լուռ ժամանակ նրանց աչքերը կբղավեն այն ամենի մասին, ինչ նրանք զգում, սակայն շատ հաջող թաքցնում են: Մեկ անգամ ստելով կույսերին՝ դուք այլևս հետ չեք բերի նրանց վստահությունը: 

Ջրհոսներ

Ջրհոսն այնքան անկանխատեսելի նշան է, որ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է նա զգում այդ պահին: Նրա հետ երբեմն բավականին դժվար է լինում: Չնայած նրան,որ արտաքնապես նրանք շատ ազատ են և բաց՝ ներքուստ  իրենց գաղտնիքները վստահում են միայն մեկ հոգու՝ մտերիմ և անկրկնելի մեկին: Ջրհոսները շատ լավ են կարողանում թաքցնել իրենց խանդը: Երբեմն թույլ են տալիս, որ այն երևա ՝  հարաբերություններն էլ ավելի թեժացնելու համար: Նրանք ընկերասեր են և վստահում են միայն մեկին՝ այն էլ երկար ժամանակ անցնելուց հետո: Ջրհոսներն ատում են խանդն ու աշխատում են ցույց չտալ երբեմն առկայծող խանդը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել