Իրինա Թովմասյանը այսօր նշում է ծննդյան 34 ամյակըLife.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 4-ին, Իրինա Թովմասյանը նշում է իր ծննդյան օրը, գեղեցկուհին դառնում է 34 տարեկան: Life.panorama.am-ին Իրինան պատմել է ամուսնու եւ աղջկա անակնկալների մասին եւ կիսվել տարիքային առանձնահատկություններով:

«Ճիշտն ասած՝ երեկ մինչ կեսգիշերը երեխաներիս քնացնելիս ես էլ էի քնել, բայց ուղիղ կեսգիշերին ամուսինս ինձ արթնացրեց ու ծաղիկներ նվիրեց: Անակնկալները շարունակվեցին նաեւ առավոտյան, երբ Մեգգիս ինձ դրամապանակ եւ շատ գեղեցիկ բացիկ նվիրեց, դե իսկ փոքրիկներիս արթնանալուն պես մենք սկսեցինք պարել ու մի լավ ուրախանալ: Փոքրիկներիս համար այսօր առավոտյան իսկական տոն էր, երբ մեր դայակաները գեղեցիկ փաթեթեվորված նվերներով եկան մեր տուն ու սկսեցինք բացել նվերները, այդ պահին երեւի աղջիկներս մի պահ Ամանորը հիշեցին»,- մեծ ոգեւորությամբ պատմեց Իրինա Թովմասյանը:

Գեղեցկուհին իր ընտանիքի եւ ընկերների հետ միասին ծննդյան օրը կնշի «Կամի» ակումբում. «Այսօր լավ ժամանակ կանցկացնենք մտերիմներիս հետ, անպայման Մեգգին ելույթ կունենա, կերգի «Մայրիկ» երգը ու ես կրկին անցյալ տարվա ծննդյանս օրը կհիշեմ, երբ նա առաջինն անգամ անակնկալ կերպով կատարեց այդ երգը: Մինչեւ հիմա, ամեն անգամ այդ երգը լսելիս, հիշում եմ անցյալ տարվա ծննդյանս օրը ու հուզվում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել