Բա սա նախարարին սազող նախադասությո՞ւն է: Այո, սա մեր էկոնոմիկայի նախարարին սազող նախադասություն է, որովհետև մեր նախարարների բանուգործը անընդհատ արդարանալն է: Մենք հո ստեղծող ու արարող չենք, մենք արդարացող ենք:
Փողոցները անանցանելի են, որովհետև ձյուն եկավ:
Մատչելի դեղերի կրիզիս է, որովհետև վիրուսը տարածվեց:
Դպրոցում փող հավաքելը այլևս չի դիտվում դրամահավաք, որովհետև մեր վախտերով էլ ենք մաստիկայի փող հավաքել, վարագույրի փող հավաքել, դասատուի նվերի, էքսկուրսիայի, էքսկուրսիայի ժամանակ խորովածի ու կծու ծիծակի, կավիճի ու դասարանի հերթապահ ավելի համար էլ ենք փող հավաքել:
Ու այսպես անվերջ...
Նախարարները հլը հեչ, բա հանձնաժողովականներն ու պատվիրակությունները... Ուրեմն ազերիները իրենց գործը առաջ են տանում խավիարային քաղաքականություն վարելով, եվրոպացիք էլ արդարանում են, որ 10-ից մի բանաձև ստիպված պիտի ընդունենք, բա ինչ անենք?: Այսպես էլ արդարանում է մեր պատվիրակության նախագահը: Այսինքն ազերիները սեփական բյուջեն լափելուց զատ նաև հատկացումներ են անում, որպեսզի եվրոպացիք էլ համտեսեն իրենց խավիարից ու մեզ չախեն, իսկ մերոնք, արդեն մեր բյուջեն լափելուն զուգահեռ, հո հարիֆ չեն, լափածի մի մասը եվրոպացիքին հյուրասիրե՞ն: Կաշառք տալը, ի վերջո, հարիր չի առաքինի ազգընտիրներին: Չէ՞ որ անգրագետ գործընկերների միջոցով, հակահայկական որոշումների մեջ, մեզ համար օգուտ գտնելը` կա ու կա:
Երեք մեքենաս լվացող երիտասարդը ինձ ապացուցեց, որ ոչ բոլոր տնտեսագետներն ու փիլիսոփաներն են դարձել տաքսու վարորդներ: Երեք տեղ է աշխատում, որ ընտանիք պահի, բայց տնտեսական գործընթացներին ու բարեփոխումների մասին ավելի շատ գաղափար ուներ, քան տրանսֆերտի հույսով ապրող նախարարը:
Մենք խրվում ենք ճահճի մեջ, որովհետև իշխանական ուղեղի միայն ուզվորի և ուտելու հատվածն է աշխատում: Ով ինչքան փող կուղարկի, ով ինչքան վարկ կտա, ինչքան ատկատ կկպցնենք, ինչքան կկարողանանք բյուջեից տաշել:
Բա նախարար ջան, փաստորեն, երբ տրանսֆերտ ուղարկողները նեղանան ու էլ փող չուղարկեն, չոքելու ենք ու սկսենք աղոթել, որ փողի անձրև գա՞։
Ասեմ որ էլի օրիգինալ չէր: Մի քանի տարի առաջ կոլեգաներիցդ մեկը աղոթում էր, որ ցրտահարություն չլինի ու բերքը չփչանա: Ցրտահարություն չեղավ, բերքը դրանից չփչացավ, բայց փչացավ հետո, երբ` չսպառվեց։
Չսպառվեց, որովհետև մեխանիզմի բացակայությունից զատ, մարդիկ մյուս կոլեգայիդ, կուտը չեն ուտում ու հետ չեն գալիս տուն, որովհետև մարդը հասկանում է մի պարզ ճշմարտություն: Տնտեսությունը, որի զարգացումն ու գոյատևումը կախված է տրանսֆերտներից, վարկերից ու աղոթքներից` դատապարտված է կործանման:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/921608431254037?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել