Ընդհանրապես բարոյական հաղթանակ չի լինում՝ այն խիստ նյութական է, և բարոյական հաղթանակ ասելով՝ պարտվողը փորձում է սոսկ սփոփել իրեն ու իր համակիրներին: Ուրիշ հարց, որ պարտվողը երբեմն կարող է ոչ նյութական (բարոյական, քաղաքական և այլն) կապիտալ շահել նույնիսկ պարտությունից և օգտագործել այն ապագայում՝ վերածելով այն նյութականի: Դրա դրսևորումը կարող է լինել 2017-ի ընտրություններում ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում կրկին խմբակցություն ունենալը, ինչը, իմ կարծիքով, խիստ կասկածելի կլիներ, եթե Սարգսյանը չնախաձեռներ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դե իսկ նույնիսկ Զարուհու շնորհիվ դժվար թե Ժառանգությունը ունենա այդ հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: