ariana1-426x265A1plus.am-ը գրում է.

Այսուհետ ամեն երեքշաբթի երևանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը:

Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:

«Ճամփորդ»-ը լույս կտեսնի 15 000 օրինակով  և քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անվճար կառաքվի երևանցիներին:

ariana

Առաջին համարում այսօր սյունակով հանդես է եկել  Արիանան՝ իր ընթերցողին բացելով գաղտնիք իր կյանքից: Ապա գրել է «Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը», և կլինեմ ձեր կողքին ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել