Երազում եմ հայակական TV-ում աշխատել: Երազանք չունեի մինչև այս պահը: Ահավոր է գիտակցել, որ հայրենիքումդ ունենալով փորձ ու տվյալներ չես կարող աշխատել TV-ում քո հարազատ լեզվով: Ինչի՞ պիտի մի երկու հոգու հետ խնդիր ունենաս ու դա ճակատագրական լինի: Ինչի՞ չեմ կարող Հայաստանում ապրել ու զբաղվել իմ սիրած գործով:

Ամեն ինչ սկսվեց ուղիղ մեկ տարի առաջ, երբ աշխատանքի անցա Արմենիա TV-ում: Հեռուստատեսությունում ինձ ընդունեցին որպես հետաքրքիր երիտասարդի ում նոր հաղորդավարուհի-ընկերուհի էր պետ: Նա պետք է այնպիսին լիներ, որ իր հետ ինձ ազատ զգայի և ում հետ "կնայվենք": Առաջարկեցի իմ ծանոթի` Լիլիթի թեկնածությունը:

Նրան հավանեցին, սկսեցինք միասին վարել Բարի լույս հայեր ծրագիրը: Սկզբում կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց ընթացքում ղեկավարությունիցս ակնարկներ էի ստանում, որ ֆորմատն իմը չէ: Ինձ հաճախ էին քննադատում, հաճախ էի սխալներ թույլ տալիս, շատ էի լարվում: Բայց գիտեի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Հիշում եմ անգամ BlogNews-ում հրապարակում եղավ, երբ հեղինակն ինձ անվանում էր հակահիգիենիկ թրաշով և ինտելեկտի հետ էլ ակնհայտ խնդիրներ ունեցող մեկը: Նա ինձ որպես պատանեկիկ էր բնութագրել, ով իր գործի հետ քիչ կապ ունի: Ես իհարկե ընդունում եմ, որ իմ արտաքին տեսքը կապ չունի ՀԱՅ ՏՂԱ կերպարի հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ ես հազարավրո քյառթերից պակաս տղա եմ: Ես կարող եմ հետևել նրրաձևությանը, լինել խնամված /ունք չեմ հանում, մազերս էլ ինչպես մեր ՀԱՅ ՏՂԱՆԵՐի մեծ մասը չեմ ուղիղացնում/: Անկեղծ ասած ես ինքս էլ գիտեմ, որ լավագույնը չեմ, բայց գիտենք, որ լավերն էլ մեր իրականության մեջ շատ չեն: Մատների վրա կարելի է հաշվել:

Ամիսներ անց ինձ հեռացրին Արմենիա TV-ից՝ պատճառաբանելով, որ Բարի լույսն ինձ համար չէ: Բայց քանի որ բնութով ես խնդրող չեմ և ոչ էլ "պադոշ", չհարցրեցի, թե , որ հաղորդման մեջ կարող եմ աշխատել և այլն, պարզապես շնորհակալություն հայտնեցի այդ ամիսներին ինձ վստահելու համար և անհետացա:

Իհարկե հարցը միայն մասնագտական թերացումների մեջ չէր… անձնական խնդիրներն այստեղ ավելի մեծ դեր խաղացին: Խնդիրներ ունեցա մի քանի հոգու հետ, ովքեր պապայություն են անում հայկական եթերը և որոշիչ ձայն ունեն: Դրանց թվում էր հայտնի Գոռը, ով Դար 21 -ի պրոդյուսերն է: Նրա “բարի խորհուրդների” արդյունքում է, որ իմ նկատմամբ շատերը վատ տրամադրվեցին:

Սակայն եթե ինձ հեռացնելու պատճառները տարիքս ու ֆորմատին չհամապատասխանելն է, ապա կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ գործ ունեն նույն Գոռը, Արմենը և Կամո Թովմասյանը Դար 21ում: Սա երիտասարդական ալիք է, կարծում եմ ժամանակն է նոր սերնդին ճանապարհ բացելու: Նրանք իրենց գործում միգուցե և վարպետ են… լավ պրոդյուսր է Գոռը, Կամոն ամենափիառված բլոգերը, Գալյանն էլ համար մեկ է, որպես ոճաբան /Երևանում/.. Բայց այսպես սխալ է …

Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, եթե դու ասենք Գոռի հետ խնդիր ունես, ապա Դար 21-ում առաջ գնալու ոչ մի հնարավորություն չունես, որքան էլ լավը լինես ու հակառակը: Նույն բանը երգիչների դեպքում է: Լսել եմ, որ Նարեկ Բավեյանը զրկվել էր Դար 21-ով երևալու հաճույքից, ինչ է թե ռեժիսորի հետ խնդիր էր ունեցել:  

Հիմա Մոսկվայում եմ: Նեղացած եմ Հայաստանից: Էս օտրութան մեջ ինձ ավելի ջերմ են վերաբերվում: Կարելի է ասել արդեն աշխատում եմ MTV-ում: Մինչև ամսվա վերջ ժամանակ ունեմ հայկական ակցենտիս վրա աշխատելու և հաջողության դեքում մշտական գործի կանցնեմ: Իդեպ նույնիսկ վիդեոբլոգ եմ բացել ակցենտիցս շուտ ազատվելու համար… Պոզիտիվ եմ տրամադրված ու վստահ եմ, որ իձ հաջողություններ են սպասվում… թեկուզ և օտարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել