Համացանցում տևական ժամանակ քանդակագործ Արթուր Գևորգյանը պայքար է սկսել հանուն Հայկական արժեքների պահպանման: Թուրքիայում՝ Անի հնագույն մայրաքաղաքում, հայկական եկեղեցին փորձում են ներկայացնել որպես վրացական: Դա, իհարկե, արհեստական բաժանման պատճառ կարող է դառնալ Վրաստանի ու Հայաստանի միջև: Միացեք ստորագրահավաքին, որը մի քանի օր է՝ գործում է, և բազմաթիվ մարդիկ արդեն միացել են:
Մաեստրոն փաստորեն գործ չունի, դրա համար էլ ԱԺ-ում ժամանակ է անցկացնում: Ա՛յ մարդ, մի գործ տվեք պրն. Սահակյանին: Հրանտ Բագրատյանի ու Գալուստ Սահակայանի երկխոսությունը լավ հումորի սկիզբ է: Պատգամավորն ու ԱԺ նախագահը խոսում են, ու պարզվում է, որ ԱԺ նախագահն էլ է գործ ման գալիս: Բա հասարակ ժողովուրդն ի՞նչ ասի:
Հայաստանի ֆուտբոլի ակումբային առաջնությունը մահանում է, իսկ պատկան մարմիններն, ի դեմս ՀՖՖ-ի ու գործկոմի, ոչինչ չեն անում: Միայն տաք կաբինետներից երկրպագուներին անուն կպցնելով են զբաղված ու տակից խաղեր են տալիս իրենց մանկլավիկների միջոցով: Չեք տիրապետում այլևս իրավիճակին, պարոնա՛յք, չեք տիրապետում: