Emporium.am–ը գրում է.
Պարզելով, որ գոյություն է ունեցել հայկական մարդատար մեքենա՝ արտադրված «ЕрАЗ» գործարանում, որոշեցինք գտնել «Ռակետա» մեքենան, որը մինչ օրս պահպանվել է:
«Ռակետա»-ն ժառանգել է «ЕрАЗ» գործարանի լավագույն ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի որդին՝ Աղասիկ Խոջոյանը, ով հրաժարվեց հարցազրույց տալ: Մեքենան այժմ գտնվում է Աջափնյակ շրջանի 15-րդ թաղամասի բակերից մեկի ավտոտնակում:
Մենք խնդրեցինք փորձարկել մեքենան և մի պտույտ կատարեցինք բակում. տպավորոիչ էր վարել ՀԱՅԿԱԿԱՆ առաջին մարդատար մեքենան, որն աշխարհում միակն է: Այն յուրօրինակ է թե՛ արտաքին տեսքով, թե՛ տեխնիկական հնարավորություններով: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժ, ինչը փոքր թիվ չէ սովետական մեքենաների համար:
Ուշադի՛ր եղեք և միգուցե դուք էլ Երևանի փողոցներից մեկում նկատեք այս ունիկալ մեքենան:
Նյութի աղբյուր՝ http://emporium.am/am/articles/4760-raketa
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



