Barometer.am-ը գրում է.
Այս պահին մոտ 570 գրանցված հիվանդ ունենք սուր շնչառական վիրուսով, իսկ թոքաբորբով` մոտ 300 հիվանդ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով խոզի գրիպի հետ կապված իրավիճակին, նախարարը նշեց.
"Մահվան ընդհանուր 19 դեպք է գրանցվել և գրեթե բոլոր դեպքերը եղել են ուղեկցվող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով:
H1N1 վիրուսը վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները, մասնավորապես ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարարություն, երեխաներ, հղիներ: Այն խոցելի խմբերը, որոնց պետք էր պատվաստել, բոլորն արդեն պատվաստված էին: Հիվանդության 99 տոկոս դեպքերում հնարավոր եղավ հիվանդներին դուրս գրել առանց առողջության համար վատ հետևանքների: Անվճար դեղորայք տրամադրվեց, հիմա էլ ունենք պաշարված դեղորայք",- նշեց նախարարը:
Նախարարն ասաց, որ ներկայումս 50 տոկոս նվազում կա հիվանդացության և այժմ 570 գրանցված հիվանդ ունեն սուր շնչառականով, իսկ թոքաբորբով` մոտ 300 հիվանդ: