Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանում սեպտեմբերից ի  վեր կանխարգելիչ և իրազեկման ծրագրեր են իրականացվել գրիպի H1N1 տեսակի (խոզի գրիպ) դեմ: Այս մասին այսօր ԱԺ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերից ի վեր գրանցվել է 3300 դեպք, այս պահին հիվանդանոցներում դեռևս շուրջ 500 մարդ բուժում է ստանում: Գրանցվել է մահվան 19 դեպք:
 
«Շուրջ 50% նվազում կա,- ասաց նախարարը,- այս պահին մենք մոտենում ենք սեզոնային ակտիվացման ժամանակահատվածին»:
 
Ինչ վերաբերում է պետության կողմից անվճար հատկացվող դեղորայքի դիմաց հիվանդներից գումար պահանջելու դեպքերին, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այս հարցին ի պատասխան՝ նախարար Մուրադյանը նշեց, որ նման մի քանի դեպքեր գրանցվել են մարզերում, երբ հիվանդի մոտ չի հաստատվել ախտորոշումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել