Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015 թվականին Հայաստան ժամանողների և Հայաստանից մեկնողների բացասական սալդոն կազմել է 47,676 մարդ (գրեթե նույն ցուցանիշն է գրանցվել նաև նախորդ՝ 2014 թվականին, 47,074 մարդ)։ Այսինքն՝ 47 հազար մարդ անվերադարձ լքել է Հայաստանը։
Ըստ The Jerusalem Post պարբերականի՝ 2015 թվականի ընթացքում Իսրայելի Հանրապետություն է ներգաղթել ավելի քան 10,000 հրեա՝ հիմնականում Ֆրանսիայից։
Ֆրանսիայում հրեական համայնքը կազմում է շուրջ 500 հազար մարդ և խոշորագույնն է Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայի խոշորագույն հայկական համայնքը նույնպես Ֆրանսիայում է՝ տարբեր տվյալներով 800-ից 900 հազար հայ։
Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականին (68 տարի առաջ)՝ 14,000 քառ/կմ տարածքի վրա, 450-ից 500 հազար հրեա բակչությամբ։ Հետագայում ևս 6,7հազար քառ/կմ ընդլայնվել է՝ ի հաշիվ Պաղեստինի արաբական պետության։ Այսօր այն ունի շուրջ 20,700 քառ/կմ տարածք և ավելի քան 8 մլն բնակչություն, որից 6 մլն-ը հրեաներն են, 2-ը՝ արաբներն ու այլ ազգային փոքրամասնություններ։
Հայաստանի Հանրապետությունը վերահիմնադրվել է 1991 թվականին (25 տարի առաջ)՝ 29,8հազար քառ/կմ տարածքի վրա, շուրջ 3,5 մլն բնակչությամբ։ Արցախի հետ միասին Հայաստանն այսօր ունի ավելի քան 42 հազար քառ/կմ տարածք և շուրջ 2,9մլն (պաշտոնապես) բնակչություն։
Իսրայելում գործում է պարտադիր զինվորական ծառայության նորմը՝ 3 տարի ժամկետով, 2 սեռերի համար միաժամանակ։
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է՝ միայն արական սեռի ներկայացուցիչների համար։
Իսրայելի տարածքի միայն 2%-ն են կազմում ջրային ռեսուրսները։ Խոշորագույն ջրային ռեսուրսը Մեռյալ ծովն է (ջրի 33,7% աղիության պատճառով բացարձակ բացակայում է ֆաունան և ֆլորան):
Հայաստանի տարածքի 4,7%-ը կազմում են ջրային ռեսուրսները։ Խոշորագույն ջրային ռեսուրսը Սևանա լիճն է՝ տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը, հարուստ էնդեմիկ ձկնատեսակներով և բազմազան ֆլորայով։
Իսրայելի բնակչությունը 68 տարվա ընթացքում բազմապատկվել է ավելի քան 12 անգամ՝ ավելանալով շուրջ 1,200%-ով։
Հայաստանի բնակչությունը 25 տարիների ընթացքում նվազել է ավելի քան 600 հազարով՝ պակասելով շուրջ 17%-ով։
Ըստ Նոր կտակարանի՝ քրիստոնեության հիմնադիր Հիսուս Քրիստոսը ծնունդով Իսրայելից էր։
Ըստ հին և նոր պատմագիրների՝ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանն է ընդունել որպես պետական կրոն։
Հ․Գ․ Տեսնես Աստված Հայաստա՞նն է ավելի շատ սիրում, թե՞ Իսրայելը...
Հ․Գ․Գ․ Կարծում եմ՝ Հայաստանը, բայց հրեաներին...