Ամբողջ կյանքում մարդիկ փորձում են դիմացինին ապացուցել մի բան, որի արժանահավատության պատասխանը միայն իրենք գիտեն: Ամուսիններ, սիրահարված զույգեր, ընկերներ, ընտանիքի անդամներ... Շատերը կյանքի ընթացքում մի քանի տասնյակ մարդու խոստովանում են, որ հանուն նրա պատրաստ են սեփական կյանքը զոհելու, իսկ տարիներ անց, հանդիպելով այդ նույն մարդուն, անգամ չեն ուզում բարևել: Շատերը կյանքի ընթացքում վանում են իրենց հարազատներին, մանկության ընկերներին, քավորներին, սանիկներին, անգամ ծնողներին ու երեխաներին... Սա մարդկության ամենաանբացատրելի կոդն է: Հանդիպում են նաև մարդիկ, որոնք նվիրվում են բացարձակ օտար մեկ այլ մարդու և նրան վեր են դասում ամենից: Մարդիկ տարբեր են, բայց կա մի օրինաչափություն, որն անժխտելի է. մարդը, միմիայն ինքը գիտի իր անկեղծության սահմանը, և միմիայն ինքը գիտի, թե ոնց է վերաբերվում իր շրջապատի մարդկանց: Եվ այս ամենից հետո մարդը դառնում է անպարտելի, երբ իր համար ամենաթանկ մարդու շուրթերից լսում է այս խոսքերը. «Ես վստահ եմ, որ դու ապրում ես իմ համար, և երջանիկ եմ, որ դու ինձ համար առավել ես ինձնից»: Ինչ էլ անես, ինչ էլ խոսես, ինչ անակնկալ էլ քեզ մատուցի կյանքը, միմիայն դու գիտես, թե ով է քեզ համար քո ապրելու Իմաստը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: