Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ֆեյսբուքում սեփական ինֆորմացիան բոլորին հասանելի տեղադրելը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնեցնել հետագայում :)
Տեղադրված ցանկացած տեղեկություն Ֆեյսբուքի կողմից արխիվացվում է, անգամ եթե դու ջնջում ես քո պրոֆիլը:
Նրանք նշում են, որ այլևս մարդիկ գնում են Նիագարա ջրվեժը ոչ թե տեսնելու, այլ նրա մոտ չեք ին լինելու կամ նկարվելու ու նկարը ֆեյսբուքում տեղադրելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆեյսբուքյան ստատուսի միջոցով մարդիկ հաճախ հայտնում են իրենց տեղափոխվելու, ճամփորդությունների, ինչ-որ տեղ մեկնելու մասին: Սա պարզապես լավ նվեր է գողերի համար... Իմանում են, որ տանը մարդ չկա և...
Էս բրիտանացի գիտնականները մի բան գիտեն, որ ասում են... Ձեր նկարներն ու տեղեկությունները բոլորին հասանելի մի դրեք...
Ես այսօրվանից կիրառում եմ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել