Աչքովս ընկավ մի գրառում «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբում, որում մայրը սնունդ և հագուստ էր խնդրում իր փոքրիկ երեխաների համար: Որքան ցավալի է կարդալ նման խնդրանքներ, այնքան էլ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրանք՝ գրառման տակ թողնելով այսպիսի մեկնաբանություն. «Աստված ձեզ օգնի», «Աստված պահի ձեր բալիկներին» և այս շարքից այլ «մաղթանքներ»:
Լսե՛ք, դուք իրո՞ք մտածում եք, որ ծնողը նման բաներ կարդալու համար է խնդրանքով դիմում բոլորիս: Դուք իրո՞ք մտածում եք, որ օգնեցիք ձեր ուժերի ներածին չափով, երեխաներին ինչ-որ բաներ մաղթելով: Ինչ մեղք եք, եթե բարեմաղթանքը միակ բանն է, որ դուք կարող եք անել:
Համոզված եղեք, որ ձեր մաղթանքները երեխաներին չե՛ն օգնում, չե՛ն կշտացնում ու ցրտին չե՛ն տաքացնում:
Հերի՛ք է զբաղվեք ինքնախաբեությամբ, իբր անտարբեր չմնացիք ուրիշի պրոբլեմի նկատմամբ: Լավ էլ մնացիք, եթե մաղթանքով սահմանափակվեցիք: Տխուր է այս ամենը և անհեռանկար: