Ներկա իրավիճակում, երբ բարձրացվում է այլ երկրներում ու մասնավորապես Արևմտյան Հայաստանում (ՊԱՊԵՆԻՔ) հայկական մշակութային ժառանգության խնդիրը, կարիք կա բոլոր հարթություններում զբաղվել այս խնդիրներով:

Բուհերում մշակույթի և կերպարվեստի կարիք կա, որ կուրսային աշխատանքները դառնան հայկական խնդիրներ շոշափող, և առաջարկվող դիլպոմայինների թեմաներն ուղղորդվեն դեպի հայ քաղկեդոնական, հայ կաթոլիկ ու այլ հայկական թեմաներ:
Ստացվում է, որ քառորդ դար անցել է, բայց դեռ այս խնդիրները լուծված չեն ու չեն խրախուսվել, իսկ խորհրդային թվերին կրթությունն ստացածներն ըստ հայեցողության են ընտրել այս թեմաները:
Ավելին՝ երևի պետք է որ մշակութային բուհերն ունենային ակումբներ կամ ամբիոններ, քանի որ այլ երկրների բազմաթիվ ակումբներ ունենք, բայց մեր խնդիրների որ հատվածն են լուծում՝ հասկանալի չէ:
Քաղկեդանական հայկական մշակույթի մասին մեր խնդիրներն իրենց մեջ ներառում են առհասարակ աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության խնդիրների ներկապնակը, և ուղղակի պատկերացնել է պետք, թե լուծման համար ինչ ներուժ է պետք ու մեր բոլորի մասնակցության որ մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել