Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալքներ հախուռն կհուզին ի խորոց մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, «յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց»: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած... Ո՞ւր է մեր խոհական Խորենացին. թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ:
Սիրտս փլած է:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել