«Չոլկան», նույն ինքը՝ ճակատային մազափունջը, այս սեզոնի ամենաթրենդային կտրվածքն է: Չնայած նրան, որ այս սանրվածքն ի զորու է ամբողջությամբ փոխել կնոջ դիմագծերն ու ոճը, այն ունի նաև մի փոքրիկ նյուանս. մազափունջ կտրելուց անմիջապես հետո սկսում ես փոշմանել և երազել, թե երբ են վարսերդ նորից երկարելու, իսկ հենց երկարում են, իսկույն ցանկություն է առաջանում նորից կտրել, մանավանդ, երբ ժամանակ առ ժամանակ մազափունջը հայտնվում է ամենանորաձև սանրվածքների շարքում: Ես ինքս ամեն անգամ «չոլկա» կտրելուց հետո ինձ խոստանում եմ այլևս երբեք չկտրել, բայց որոշ ժամանակ անց ձեռքերս նորից «քոր են գալիս» :)

045

2016 թվականի համար ոճաբաններն առաջարկում են կլոր ճակատային մազափնջի տարբերակն իբրև ամենաոճայինը:

ch2

ch

Այն կարող է լինել ինչպես խիտ, այնպես էլ՝ ոչ այնքան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել