Լավ հայեր ջան. այս տարի ևս դիմավորեցինք Նոր տարին, ամենքս մեր հնարավորությունների չափով՝ նշեցինք, ուրախացանք, բայց...
Հետևում էի ամբողջ նախապատրաստական շրջանին, թե ինչպիսի մռայլ դեմքերով, հոգատար հայացքներով մի ամբողջ ժողովուրդ դիմավորեց նոր տարին: Մի ամբողջ ազգ չէր կարողանում ուրախանալ լիակատար, ես դա զգացի յուրաքանչյուրի տներում ու օջախներում, երբ ընտանիքները մասնատված էին, երբ բոլորը փորձում էին կապնվել արտերկրյա իրենց հարազատներին, երբ թվացող ուախության տակ միայն ու միայն տխուր ու տանջված հայացքներն էին նշմարվում: Մարդիկ փորձում էին մոռացության տալ բոլոր հոգսերն ու տանջանքները և այդ օրը ուրախանալ, բայց ես դա նայելով ուրախ չէի կարող լինել, երբ հայրենակիցներս, համաքաղաքացիներս, հարևաներս գիտեմ, որ ուրախ չեն !
P.S. Ես կարող եմ ուրախանալ միայն այն դեպքում, երբ բոլոր հայ օջախներում ուրախություն, համերաշխությունը և միասնությունը թևածի ու յուրաքանյուր բան ներդնելու եմ հանուն այդ օրվա գալստի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/386928078066925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել