Նախատոնական օրերը մի կերպ մարսեցի՝ անցավ: Դե հիմա ով սխալ չի անում... ես էլ, միամիտս, սխալվեցի ու մի երկու օր դուրս եկա տնից: Չարենց՝ ի՞նչ իմանայիր, որ Ամբոխները խելագարված ավելի են խելագարվելու ու ավելի դաժան ամբոխներ են լինելու...սրանք որկրամոլ խելագարվածներ են՝ պատրաստ են վրայովդ էլ անցնել, որպեսզի հասնեն բաղձալի պատառին: Շատ դժվար ա պոկվել էդ ամբոխից անվնաս: Դուրս ես գալիս գնելու քո հանապազորյա հացը ու ընկնում ամանորյա գնումներ անող ամբոխի մեջ: Լաբիրինթից դուրս գալը ավելի հեշտ ա հաստատ: 
Անցանք էդ փորձությունը՝ ողջ մնացինք...
Հետո մի կերպ մարսեցի 31-ի ծամված մաղթանքները...մաղթում ու մաղթում են: Մարդ կա դա իր մոտ մասնագիտություն ա՝ ՄԱՂԹՈՂ ա աշխատում, ժամերով կարա մաղթի՝ հեռախոսով, նամակներով, համացանցով...
Մաղթում, թողում ա...
Մնացած բոլոր օրերի նման 31- ի գիշերն էլ չքնեցի՝ պատճառը բնականաբար ամանորը չէր այլ իմ անքնությունը: Մի տարբերությամբ միայն՝ երաժշտություն էի լսում սովորականից բարձր և գինի խմում...քնեցի լուսադեմին:
Այ չմարսեցի հունվարի 1- ի առավոտ ժամը 10.00 -ն: Դուռը ջարդում էին: 
Բարեկամների մի մաս կա, որ իրենք էլ ուղղակի նոր տարվա բարեկամ են աշխատում...իրականում իրենք չկան՝ կան միայն հունվարի մեկին, առավոտ ժամը 10-ին: Դուռը բացում ու չես հասկանում ով ա: Ինքն ա իրա գերդաստանով...գերդաստանին ընդհանրապես չես ճանաչում ու էնպես հավեսով ա ներխուժում իր էկիպաժով, որ ակամայից (հարազատդ) ա դառնում:
-Վա՜յ բարև ձեզ, ձեր նոր տարին շնորհավո՜ր...
էստեղ սերիա է մտնում ամեն տեսակի էշ մաղթանքներ գալիք տարվա կապակցությամբ: Էդ պահին մենակ անեկդոտն ես հիշում և ուզում ես ասել/
-Վա՜յ ձերն էլ, ձեր էլ, ձեր տրիոջ մերն էլ...(1000 ներեղություն)
Թե ասա դու ի՞նչ գիտես ես ոնց եմ ապրել մի տարի, որ հիմա եկել ես ու աչքերով սեղանն ես ռենգեն անում, որը կարող ա և դատարկ էլ լինի...չխորանամ շատ: Գիշերանոցով ընդունել եմ, էդպես էլ ճամփել: Հաջորդ հյուրից հետո, էն 10 տոկոս սև մազերս էլ սպիտակեց, երբ ասեց՝ բա բուդը ուր ա՞...
Քանի որ տնից դուրս չեմ կարող գալ հարգելի պատճառներով, մի ելք կա մենակ՝ հայտարարություն կպցնել դռան վրա: 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս բնակարանի նոր տարվա սեղանին դրված է նախնիներիցս մեկի բուդը, կպնողին երաշխավորում եմ ծնոտի կոտրվածք: Հարվածողը բուդն ա, շատ կատաղած ա...
Մի հատ էլ для полного счастья.
Oсторожно злая собака.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել