Անցան տարիներ, բայց իմ շփվելը հետ չպահեց էդ վատ շրջապատից: 17 տարեկանում ամուսնացավ. մի անհաջող տղայի հետ... Ու էլ կապ չեղավ հետը: Նախօրեին հարևանների միջոցով լուր հասավ, որ ուզում ա տեսնի ինձ, էսօր տեսնվեցինք: Մի պահ տեղափոխվեցի մանկություն... Ինքը նույնն էր, ուղղակի ահավոր ծերացած, մաշված... Նույն խոնավության հոտը ու վատ պայմանները: Արդեն 3 երեխա ունի, 4-րդին էր սպասում: Սիրուն, անուշ, կարմիր թշերով ու գերակտիվ 3 երեխա: Խնդրեց օգնել գոնե 2-ին մանկատուն տեղավորելու հարցում, պայման չունեն պահելու: Շունչս կտրվեց... Ուզում էի փախչել էդ խրճիթից՝ երեխեքին հետս տանելով: Չգիտեի՝ ինչ ասել, ինչ անել... Մի քանի ժամ խոսելուց հետո պարզեցի, որ աղանդավոր ա դարձել, իրենց հոգևոր հովիվն արգելել ա ընդհատել հղիությունը ու առաջարկել ա երկուսին մանկատուն տեղավորել, իսկ բազմազավակության նպաստի մի մասը հանգանակել էդ աղանդին: Ինչքան փորձեցի բացատրել, անօգուտ էր, լրիվ խրված ա էդ գաղափարախոսության մեջ, մի բան էլ ինքը նեղացավ, թե փոխանակ օգնեմ, քարոզ եմ կարդում գլխին, որ մի օր ես դարձի կգամ ու սենց ապուշ բաներ:
Դուրս եկա լրիվ սպառված ու հուսահատ... Մինչև հիմա աչքիս առաջ էդ սիրուն երեխեքն են, որոնց իրենց ծնողների խելքից կամ ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից հայտնվել են բախտի քմահաճույքին... Պարզ չի՝ վաղն ովքեր են դառնալու, ինչ կյանքով են ապրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել