![](/static/news/b/2013/01/33856.jpg)
![Աֆորիզմներ: Աֆորիզմներ:](http://oboi20.ru/wallpapers/big_3211_oboi_solosseum.jpg)
Շանդոր Ֆերենցի:
Անընդունելի է օգտագործել մեծահասակների իշխանությունը՝ քարացած կանոնները երեխայի ճկուն հոգուն պարտադրելու համար. հեղինակային ուժը պետք է ինքնուրույնության և քաջության դաստիարակման միջոց լինի:
Կառլ Վիտակեր:
Ցանկացած այցելու առաջին անգամ գալիս է իր ձեռքերն ու ոտքերը կապող գաղտնի և չձևավորված համոզմունքներով:
Վիկտոր Ֆրանկլ:
1. Մարդը չպետք է հարցնի, թե որն է իր կյանքի իմաստը, ավելի շուտ պետք է գիտակցի, որ ինքն է այն մարդը, ում պետք է այս հարցը տալ:
2. Երջանկությունը նման է թիթեռի. ինչքան որսում ես այն, այնքան փախչում է, բայց եթե
ուշադրությունդ շեղում ես այլ առարկայի վրա, այն գալիս է և զգուշորեն նստում ուսիդ:
Ռոլլո Մեյ:
Չնայած որ տագնապը կարող է կործանել մարդու կյանքը, այն կարելի է նաև կառուցողական օգտագործել. հենց այն փաստը, որ մենք դեռ ապրում ենք, վկայում է, որ մեր նախնիները չեն վախեցել դեմ գնալ տագնապին:
Կառլ Յունգ:
1. Ձեր հայացքը հստակ կդառնա միայն այն ժամանակ, երբ կարողանաք նայել Ձեր սեփական հոգուն:
2. Ցանկացած գաղափար սաղմնային վիճակում ունի իր հակադրյալները:
Ավելին այստեղ՝ http://armword.blogspot.com/2013/01/blog-post.html