Ուրեմն շատ տարիներ առաջ ընկերներով աշխատում էինք Ամերիկյան Համալսարանի անվտանգության ծառայությանում:Չգիտեմ ինչու էր համալսարանի ղեկավարությունը որոշել հենց մեզ վերցնել աշխատանքի, բայց գիտեմ, որ մեզանից առաջ այնտեղ աշխատող ոստիկաններին ղեկավարությունը որոշել էր փոխել, երբ առավոտյան շուտ աշխատանքի գալով ռեկտորը տեսել էր մի մերկ աղջկա իր հարկի բազկաթոռին ոստիկանի գրկում:Անկեղծ ասած մենք էլ մի բարեպտուղը չէինք, բայց սեքս համալսարանի տարածքում մեզ թույլ չէինք տալիս, սակայն ալկոհոլ վուայ նոթ:Մեր ընկերներից մեկը այդ օրերին սովորում էր բժշկական ինստիտուտում և պատրաստվում էր հոգեբույժ դառնալ :Պարբերաբար մեզ և իրեն դիագնոզներ էր դնում:Ասենք մի օր, երբ տղերքից մեկը ասեց <<բարձրանամ վերևի հարկը ստուգեմ>> Աբոյիս <<դիագնոզը>> չուշացավ ` <<Քո մոտ պարանոյա ա>>:Մեզանից ոմանք մասնակցել էի Արցախի պատերազմին այդ թվում և Աբոն:Եվ մեզ համար ասում էր <<Մենք սաղս գիժ ենք>> ասում էիք խի Աբո ասում էր <<Բա նորմալ մարդը կգնա կկռվի>>:Դե հա իսկականից ոչ մի նորմալ մարդ չի գնա ուրիշին սպանի կամ գլուխը էնտեղ կմցնի, որ իրեն սպանեն, բայց դա մարդկության <<ստանդարտների>> մեջ է մտնում արդեն հազարավոր տարիններ, իսկ գիժ չկոչվելու կամ չդիագնոզվելու համար կարևորը <<ստանդարտների>> մեջ լինելն է ջհանդամ թե էդ ստանդարտներից շատերը առողջ բանականության ստանդարդներից դուրս են:ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10208357588639784
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել