GalaTV.am-ը գրում է․
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի այն հայտարարությունը, համաձայն որի ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Հիշեցնենք, նախօրեին Թուրքիան հայտարարեց, որ ռուսական Су-34 ինքնաթիռը ժամը 11:46-ի սահմաններում խախտել է Թուրքիայի օդային սահմանը:
Իսկ ռուսական կողմը հանդես եկավ հերքող հայտարարությամբ՝ համարելով թուրքական կողմի քարոզչությունը որպես «անհիմն քարոզչություն»: Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարեց, որ ո՛չ ռուսական, ո՛չ էլ սիրիական կողմը նման խախտում չի արձանագրել:
Այժմ Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հայտարարությունը: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային՝ բանակցել և միջոցներ ձեռնարկել էսկալացիան կանխելու համար:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/137732/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել