Lragir.am-ը գրում է․
Թուրքիայի ռազմաօդային ուժերում տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Տագնապի բարձրագույն մակարդակը նշանակում է, որ օդուժը պետք է պատրաստ լինի բոլոր զարգացումներին, իսկ օդաչուներն առանց հրամանատարության հետ համաձայնեցման կարող են գործել:

Թուրքիայի ՌՕՈՒ-ն այս միջոցառումը ձեռնարկել է այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Ըստ թուրքական կողմի, ինքնաթիռը Թուքիայի օդային սահմանը խախտել է Սիրիայի կողմից հունվարի 29-ին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել