ՀՀ կառավարության հաստատած «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2016թ.-ին կառավարությունը մտադիր է ներգրավվել մոտ 909 մլն դոլարի պարտք:
Եթե կառավարության կանխատեսած ցուցանիշների համաձայն՝ 2016 թվականի սկզբին մեր պետական պարտքը կազմելու է 4.2 մլրդ դոլար, ապա նույն տարվա վերջին այն պետք է կազմի 5.1 միլիարդ դոլար: Սակայն թվերը և պաշտոնյաների հայտարարությունները խոսում են այն մասին, որ մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը: ՀՀ պետական բյուջեով սահմանված էր, որ 2015թ.-ի տարվա վերջին մեր պետական պարտքը կկազմի 4.2 միլիարդ դոլար: Բայց ՀՀ ֆինանսների փոխնախարարը 2015թ.-ին նաև հայտարարել էր, թե այս տարվա՝ 2016թ.-ի վերջին պետական պարտքը կլինի մոտ 4.9 միլիարդ դոլար: Եթե սրան ավելացնենք վերը նշված 909 միլիոն դոլարը, ապա կստացվի, որ հաջորդ տարվա վերջին մեր պետական պարտքը կդառնա արդեն 5.8 միլիարդ դոլար՝ կառավարության կանխատեսած 5.1 միլիարդի փոխարեն: Պարտքն ինքնին այնքան էլ վտանգավոր չէ, եթե դրա արդյունքում աճում է նաև տնտեսությունը: Ըստ էության, հենց սա է պարտքի կառավարման արդյունավետության միակ ցուցիչը` եթե պարտք ենք վերցնում, օգտագործում ենք այն արդյունավետ, ապա դա պետք է հանգեցնի տնտեսական աճի: Եթե չի հանգեցրել աճի, ապա պարտքը, կարելի է ասել, մսխվել է: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ներգրաված պարտքերը չեն հանգեցնում տնտեսության աճին, և գնալով այդ պարտքերն անտանելի բեռ են դառնալու մեր տնտեսության համար:
Այնպես որ, արձանագրել, թե երկրում և ոչ մի ոլորտում չկա «աճ», այնքան էլ ճիշտ չէ, ահավասիկ ՀՀ պետական պարտքի ցուցանիշը դրա վառ օրինակ է:)))))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/945403518884177?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել