Մարտնչող ու աջուձախ մարդ վառող «հայրենասերների» մի տիպ կա, որ արևելահայերենը գրում է դասական ուղղագրությամբ, բայց՝ բազմաթիվ աղաղակող սխալներով։ Օրինակ՝ գիտի, որ դասական ուղղագրությամբ բառամիջում գրվող «է»-ն արդի ուղղագրությամբ դառնում է «ե» (օրինակ՝ գրաբարյան «մէջ» և «սէր» բառերը հիմա գրում ենք «մեջ» և «սեր»), ու էդ թարթափի տակ անցկացնում է նաև ԴԵՂ, ԿԵՐՏ, ՁԵՌՔ տիպի բառերը (դարձնելով †դէղ, †կէրտ, †ձէռք), որոնք հազարավոր տարիներ գրվել են և հիմա էլ բոլոր ուղղագրություններով գրվում են «ե»-ով: Կամ լսել է, որ բառասկզբի «յ»-ն արդի ուղղագրությամբ դառնում է «հ» (յարմար > հարմար, յաւէտ > հավետ), ու էս կաթսայի մեջ է մտցնում նաև էն գլխից մաքուր Հ ունեցող բառերը, այսինքն՝ ՀԱՐԱՒ-ն ու ՀԵՇՏ-ը սարքում է †յարաւ և †յեշտ (կամ ավելի վատ՝ †յէշտ)։

Ժողովուրդ ջան, եկեք մի բան քարոզելուց ու պաթոսահարելուց առաջ նախ համեստորեն սովորենք գոնե դրա ամենատարրական հիմունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել