«Մոխրագույնի 50 երանգների» 2-րդ մասն ա նկարահանվում և նախնական տվյալներով՝ 2-3 ամսից կլինի էկրաններին, բայց դե չեմ կարծում՝ մարդիկ նույն անկապությունը 2-րդ անգամ կնայեն:
«Մոխրագույնի 50 երանգները» շատերը նայեցին, չասացին, շատերը քննարկեցին, քննադատեցին, իսկ «Մոխրագույնի 50 երանգները» Հայաստանում դիտվեց իր բացառիկության համար, քանի որ դեռ հայաստանյան կինոթատրոններում համբույրից այն կողմ ուրիշ տեսարան չէին ցուցադրել:
Այլ երկրներում դիտվեց ճիշտ PR-ի, ինչպես նաև մինչ ֆիլմը «Մոխրագույնի 50 երանգները» գրքի՝ լայն տարածում ունենալու արդյունքում, սակայն Հայաստանի պարագայում անգամ այսօր էլ շատերը չգիտեն, որ ֆիլմը գրքի հիման վրա է նկարահանված:
Ըստ իս, «Մոխրագույնի 50 երանգների» 2-րդ մասից, անկասկած, կխոսեն, բայց այլևս նույն անհետաքրքիր, ասելիք չունեցող ֆիլմը, չեմ կարծում, կնայեն:
Հ.Գ. Եթե ֆիլմի գովազդի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան անձնակազմին վարձատրելու, ապա արդեն պարզ է, որ ֆիլմը նայում էին, քանի որ ուղղակի լավ PR էր արված, ինչի արդյունքում ամեն 2-րդը խոսում էր այդ ֆիլմից: