Մեր գործընկերներն հարցազրույց են անցկացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ: Հարցազրույցի վերաբերյալ կցանկանանք լսել նաև Ձեր կարծիքները:

Ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 Որտե՞ղ եք նշելու Ամանորը:

- Տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում, ինձ համար ամենահարազատ մարդկանց հետ:

Ի՞նչ տվեց 2012 թվականը, ո՞րն էր այս տարվա ամենանշանակալի իրադարձությունը,ի՞նչ տվեց 
այն Ձեր դերասանական կարիերայում:

- Բեղուն աշխատանքային տարի էր… Եղան նաև հյուրախաղեր: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը ձագուկիս դպրոց գնալն էր: Իհարկե, միայն դպրոցով չենք բավարարվել, նաև` պար, կիթառ և դաշնամուր:

Որքան գիտենք` թատրոնում Ձեր դերերն ավելացել են, իսկ կինոյում այլևս
 
չեքնկարահանվում, ինչո՞ւ:

- Այո, թատրոնը, իմ կարծիքով, ավելի մոտ է արվեստին… Բացի այդ, զբաղվածությունս բավականին շատ էր այս տարի, կարևորել եմ կարևորը…

-Ո՞րն է Ձեր երազած դերը:

- Յուրաքանչյուր դեր, որտեղ դերասանը աշխատելու տեղ ունի, կարելի է ասել` ցանկալի է: Իսկ ինձ համար գայթակղիչ են լուրջ հոգեբանական վերլուծություն պահանջող դերերը:

-Կա՞ որևէ դեր, որը Ձեզ համար անընդունելի է:

- Այո, անբարոյական մարդու… ամեն սրբությունից զուրկ մարդու կերպարը:

Ձեր խաղացած դերերում փորձում եք մարմնավորել հայ կնոջ
 
կերպարը, թե՞,այնուամենայնիվ, արվեստը ազգություն չի ճանաչում:

 

Անժելա Սարգսյան. «Ինձ համար անընդունելի է անբարոյական մարդու կերպարը»

- Կան դերեր, որոնցում մեծ հպարտությամբ մարմնավորել եմ հայ կնոջ կերպարը, սակայն, եթե ավելի գլոբալ նայենք` մարդը նույնն է ամենուր…

Ճանաչվածությունը Ձեզ համար բե՞ռ է, թե՞… Այն Ձեզ օգնո՞ւմ է թե՞ խանգարում:

- Միշտ հաճելի է իմանալ, որ սիրված ես ժողովրդի կողմից: Ես փոխադարձ սիրով եմ լցված մարդկանց նկատմաբ և չեմ հասկանում, թե ինչպես կարող է ճանաչվածությունը խանգարել:

Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:

- Ազատությունը դա ոճ է, ջազ, մտածելակերպ… թռչունի պես սավառնել…

Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքացիական հասարակությանը, ովքեր պայքարում 
ենհիմնարար ազատությունների համար:

- Ես դերասանուհի եմ և ասում եմ, որ իմ գործը վատ չեմ կատարում: Քաղաքականությունը թող մնա քաղաքական գործիչներին…

Ո՞րն է հայ մարդու հերոսի և հակահերոսի կերպարը:

- Իմ հերոսի կերպարը հորեղբայրս է` Քաջիկ Սարգսյանը (ով զոհվել է Լաչինի ազատագրման ժամանակ` 1992թ.), Մոնթե Մելքոնյանն է… Հակահերոսներին աշխատում եմ չհիշել: Չեմ համարում, որ նրանք արժանի են պատմության հիշողությանը:

 

Անժելան

 Պատրաստվո՞ւմ եք կրկին ամուսնանալ:

- Կյանքը ցույց կտա: Այսօր իմ առօրյան, ապրելակերպը և ամբողջ կյանքը լցնում է իմ դուստրը՝ ամենաթանկ ու ամենասուրբ մարդն իմ կյանքում: Իսկ թե ապագայում ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա:

Ձեր աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ: Դուք կօգնե՞ք նրան, թե՞…

- Սա նույնպես ժամանակի խնդիր է: Կարծում եմ, որ նրա նախասիրությունները բազում անգամներ դեռ կփոխվեն, սակայն եթե… ապա, իհարկե, կօգնեմ:

Դերասանի կյանքում ընտանիքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:

Նյութը՝ 168.am-ի


Շարունակությունը տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել