Շնորհավոր ծնունդդ, հերո՛ս:
Որքա՜ն մեծ էիր երևում մեզ համար այն տարիներին: Երբ զոհվեցիր, 9 տարով մեծ էիր ինձնից: Այսօր, երբ քո անմահացած 30-ամյակից մեծ եմ 12-13 տարով, մեկ է՝ որքան նայում եմ նկարիդ ու տեսնում եմ խորունկ հայացքդ, էլի թվում է, որ մեծ ես ինձնից: Չնայած… չի թվում: Հենց Մեծ ես, որ կաս... Մեծ՝ ամեն առումով: Ու մեծ էլ կմնաս, ում ձգտելով նմանվել՝ մեկ է՝ դու կմնաս անհասանելի քո բարձրունքում:
Դու հավերժ կապրես մեր սրտում:
Հավերժ հիշատակ քեզ, հարազա՛տ ընկեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել