Անցավ էս ահեղ տարին: Հայրենիք, փորձանք չեղավ քո հետ, բայց փորձդ էլ շատ համեստ եղավ: Ամբողջ տարի աչքդ զավակներիդ խաղերին եղավ - քեզ հյուծող վերնախավը իր ագահ դիրքերից կես քայլ անգամ չնահանջեց: Հարյուրավոր ազնիվներդ համախմբան ճիգեր արեցին, բայց դեռևս չվստահեցին ու չսիրեցին իրար... Դեռևս ժամը չէր եկել:
Ահեղ 2012-ին քեզանից լուրեր ունեցա - մի քանի պայծառ հոգիների զորակցությունը եղավ: Եվ քեզ, իմ Սիրելու հետ, երեք ուղերձ հղեցինք: Պիտի հիշեցնեմ - շատ պատշաճում է տարվա ավարտին:
Մեր չկորուսյալ Պատմական Հայրենիքը սրտիս մեջ առա, նրա աշխարհների ու գավառների բառն ու բանը վայելեցի, Բենսեի ու Սերինեի հետ խավրծիլ կերա, Գարեգին վարդապետ Սրվանձտյանցի անունով մանանա նստեց շուրթերիս - և ծնվեց ԻՄ ՄԱՅՐԵՆԻ ձեռնարկը - Հայաստանի ու Արտերկիր-Սփյուռքի մանուկների համար՝ առաջին ՄԻԱՍՆԱԿԱՆ կրթական քայլը: Ընտանիքիս ջանքով ձգտում ենք այն լույս աշխարհ հանել:
Մեր չկորուսյալ, արարատաչափ Մշակույթը սրտիս մեջ առա, և հայտնություն բացվեց ինձ, որ քեզ ասացի - թե ուզում ես հաց ու ջուր ունենաս, բռնազավթիչ զավականերիդ վերափոխում ու քաղաքական ազատագրում ունենաս, հողիդ ու ջրիդ իրավարար վերականգնում և ազատությույուն, բյուրակն աղբյուրներիդ վերադարձ ունենաս - ԹՈՂ ԲՈԼՈՐ ԿԵՂԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԴ - ընտրություն-չընտրություններ, կուսակցություններ, վերլուծություններ և այլ զահրումարհներ և անցիր միակ արժանի գործիդ՝ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ: Քո առջև է Պլանը, բայց աչքդ ու հոգիդ դեռևս փակ տեսա, Հայրենիք:
Տիեզերքի ու Մշակույթի Օրենքները սրտիս մեջ առա - և Սիրելուս հետ քո ապագա Հիմնական Օրենքը - ՀԱՅՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ նախագիծը ստեղծեցի - և շփոթված դեմքդ տեսա, քանզի դու և զավակներդ կարծում եք, թե Սահմանադրությունը պետք է գրվի իրավական լեզվով, մինչդեռ իրական Օրենքի ՍԱՀՄԱՆ ԴՆՈՂ գիծը անցնում է Սրտի, Սիրո, Գիտակցության միջով: Մեծ ու անբեկելի ԻՐԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ անցնում է ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐԱՐՉԻ ՍՐՏԻ միջով: Կսպասենք քո արթնացմանը և գնահատականին:
Հայրենիք, շնորհավոր Ամանորդ - թող ԱՐԹՆՈՒԹՅԱՆ տարի լինի...
Բոլոր ֆեյսբուքյան ընկերներիս՝ ջերմ շնորհավորանքներս...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3644982103691
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել