ՄԻԱԿ քարտուղար |
ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ,
Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթներով.... Թեպետ 2013-ի հետ կապված շատերի մոտ ինչ-որ միստիկ ասոցիացիաներ կան, բայց ես վստահ եմ, որ այն բարեբեր է լինելու մեր ժողովրդի կյանքում: Ներքին համոզմունք ունեմ, որ նոր տարում մեր հանրային կյանքում արձանագրելու ենք մի շարք դրական փոփոխություններ, էական առաջընթաց ենք ունենալու մեր երկրի արդիականացման և ժողովրդի կյանքի որակի բարելավման գործում: Ես հասկանում եմ, որ ոմանք իմ ցանկություններն ու մաղթանքները կարող են ընդունել որպես սոսկ խոսքեր. բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա նրանց հավատը վերադարձնելու և ավելի պոզիտիվ տրամադրելու խնդիր ունենք....
Թող Աստված օրհնի մեր ժողովրդի բարօրությանն ուղղված բոլոր քայլերն ու պահապան լինի մահկանացուներիս....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/144320855721919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել