Ամեն տարի Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից յուրաքանչյուրը փորձաքննում է շուրջ 3900 անձի: Նորմացույցի համաձայն՝ տարեկան փորձաքնվողների թիվը պետք է լինի 3200-3600-ի շրջանակներում: Նման ծանրաբեռնվածության պատճառով շատ հաճախ տուժում է իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների որակը:
Այդ իսկ պատճառով Շիրակում կստեղծվի մանկական նոր փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր փորձաքննական հանձնաժողովին տարեկան ընդունել 2600 անձի, ինչը կնպաստի թե՛ հերթերի վերացմանը, թե՛ կատարվող փորձաքննության որակի բարձրացմանը:
Աշխատանքային ծանրաբեռնվածության թեթևացումը կնպաստի նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի մշակմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1553222054998943&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել