1886 թվականի հունվարի 29-ին Կարլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը:
1885-ին Կարլ Բենցի պատրաստած առաջին ավտոմեքենան իրենից ներկայացնում էր եռանիվ, երկտեղանոց կառք՝ 250 կգ կշռով, գրում է Calend-ը: Դրա վրա Բենցը դրել է նոր բենզինե շարժիչ՝ ջրային հովացմամբ, 0.9 ձիաուժ հզորությամբ: Ավտոմեքենան ուներ 16 կմ/ժ արագություն: Այն ստացավ Motorwagen անվանումը:
1886-ի հունվարի 29-ին՝ այն բանից հետո, երբ գյուտը բազմաթիվ փորձություններ հաղթահարեց, և որոշ թերություններ հարթվեցին, Motorwagen-ը ստացավ գերմանական կայսերական պատենտը: 1887-ին աշխարհում առաջին ավտոմեքենան ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=953116881441964&set=a.251663641587295.62937.100002309843604&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել