Մեր երկիրը պարզապես աղբանոցի է նման: Ամեն մի քայլափոխի գետնին հանդիպում ենք կոնֆետների, մաստակների, ծխախոտների, չիպսերի և նման այլ թղթեր, դատարկ կոլայի շշեր և այլն և այլն:
Հարց է առաջանում. ինչպե՞ս կարող են մարդիկ փողոցի մեջտեղում գետնին գցեն իրենց աղբը: Կամ էլ, որ ասում են «դե ստեղ արդեն գցել են, ես եթե գցեմ ոչ մի բան չի փոխվի»: … Չէ՛, իրոք, ապշած եմ մնում էլի նման բաներից: Ճիշտ է, մեր մոտ աղբամաններն ամեն քայլափոխի չեն հանդիպում, բայց դե կարելի է ձեռքում պահել մինչ աղբաման հանդիպելը:
Ժողովու՛րդ ջան, կոչ եմ անում ձեզ բոլորիդ.
-Չաղտոտել շրջակա միջավայրը և նույնը նաև ընկերներին խնդրել, հետո այդ ընկերները իրենց ծանոթներին ու այդպես շարունակ, միգուցե այդ ժամանակ մի քիչ կմաքրվի մեր երկիրը:
Ախր չեք պատկերացնում է, թե որքան տհաճ է քայլել մի գեղեցիկ զբոսայգու միջով և գետնին տեսնել աղբի զանազանություն: Բացի մեզանից նաև կառավարությունը պետք է հոգա այս խնդրի մասին` ավելի շատ միջոցներ ձեռնարկի երկիրը մաքուր պահելու համար: Բայց են *** –ները, որ աղբը մեքենայից դուրս են շպրտում մեկ է շպրտելու են ու կյանքում չեն հասկանալու, որ դա վատ է, մինչև պետությունը դրանց չսկսի տուգանել` հետևողականորեն ու մեծ տուգանքներով: Իսկ մեր պետությունը, ինչպես գիտեք, դեռ նման հարցերով չի զբաղվում: Վաղ է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/386246061467805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել