Մի ծեր մարդ իր 25ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ...
Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է.
_ Պապ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնում ես????? ,
Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում...
_ Պապ, տեսնում ես լիճն ու կենդանիներին????? ամպերին նայիր, տես` ինչ չքնաղ են:
Քիչ անց սկսեց անձրև տեղալ... տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց.
_ Պապ, անձրև է գալիս, տեսնում ես?? տեսնում ես պապ????
Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն.
_ Պարոն, ինչու Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ??? Շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային...
Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց.
_ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս... այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել:
15ամյա մի երիտասարդ նստում է ավտոբուս... տղան շատ ուրախ էր, ավտոբուսն էլ դատարկ էր ու նա նստում է պատուհանի մոտ... Ավտոբուսը սկսեց իր ճանապարհը և ուղիղ 20 րոպե անց այն լեփ-լեցուն էր: Տղան նստած էր հանգիստ ու երաժշտություն էր լսում, երբ հանկարծ նրա ուսին թեթև հարվածում է մի ծեր կին ու ասում.
- Ինչպես չեք ամաչում??? Ձեր տարիքում ես ծերերին միշտ տեղս զիջում էի:
-Երիտասարդ ես, իսկ ծեր կինը ստիպված է ամբողջ ճանապարհը ոտքի վրա կանգնել,_ կողքից միջամտում է մեկ ուրիշը:
2-3 րոպե ավտոբուսում գտնվող մարդիկ հարձակվել էին տղայի վրա... տղան չի դիմանում ճնշմանն ու ասում է.
- Լավ, ես վեր կկենամ, բայց այստեղ կնստի նա, ով չի ամաչի իր խոսքերի համար:
Այս խոսքերը շոկի մեջ գցեցին բոլորին, բայց վեճը շարունակվում էր... Տղան ինչ-որ բան էր հանում նստատեղի տակից...ու հակարծ մի հենակ դուրս եկավ...հետո` մյուսը... տղան սկսեց կանգնել` բռնվելով հենակներից: Ոչ մեկ չէր սպասում սրան...ծեր կինն էլ այդժամ հասկացավ, թե տղան ինչու ուշադրություն չէր դարձնում իր վրա...
Մնացած ողջ ճանապարհը ավտոբուսը լռության մեջ էր շարժվում... տղան կանգնած էր հենակների վրա ամբողջ ճանապարհին... իհարկե շատ դժվար էր, բայց նրան ուժ էր տալիս այն, որ պատուհանի մոտ գտնվող նստատեղն այդպես էլ դատարկ մնաց:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/485078091530599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել