palka-dlya-selfi1Ֆլորիդայի համալսարանի հետազոտողների խոսքերով` ինչքան ավելի շատ սելֆի է մարդը տեղադրում Instagram-ում, այնքան բարձր է հարաբերություններում խնդիրներ առաջանալու հավանականությունը, հայտնում է The Hindustan Times-ը:

Մասնագետները հարցում են անցկացրել Instagram-ի 18-62 տարեկան 420 օգտվողների մեջ: Պարզվել է, որ սելֆիների թվով կարելի է դատել մարդու սեփական մարմնով բավարարվածության աստիճանի մասին:

Այլ խոսքերով` իրենց արտաքինից գոհ մարդիկ ավելի շատ են սելֆի տեղադրում: Սակայն, սելֆիների մեծ քանակությունը նաև կապված է եղել Instagram-ի պատճառով ռոմանտիկ հարաբերություններում հաճախակի առաջացող խնդիրների հետ: Դրանք հաճախ հանգեցնում են դավաճանությունների, բաժանությունների և ապահարզանների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել