

Մեր բանակը՝ մեր հավաքականության ու միասնականության ամենաեզակի աղբյուրը. հայ զինվորի ամեն մի հաղթանակ մեզ թևեր է տալիս, մեկ դարձնում բոլորիս երակներում հոսող արյունը, կապում մեզ մեր հողին ու հայրենիքին։
Մեր բանակը՝ մեր համազգային սերը. որևէ կոորդինատի վրա այդքան սևեռված, թրթիռով, գորովանքով ու այդքան փխրուն չենք սրտով, որքան բանակի նկատմամբ։
Մեր բանակը՝ մեր ամենազգայուն ու խոցելի հատվածը. ոչինչ մեզ այդքան չի ցավեցնում ու քանդում մեր ներսը, որքան բանակի վերքը։
….
Տոնդ շնորհավոր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ, ՀԱՅՈ՛Ց ԶԻՆՎՈՐ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/975071875902760
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել