Wedding.am-ը գրում է.
Կովկասյան հարսանիքները աչքի են ընկնում տարատեսակ շքեղություններով, սեղանի հյուրասիրության առատությամբ, ուրախ պարերով: Իսկ յուրաքանչյուր հարսանիք իր մեջ, կարելի է ասել, ամբողջացնում է տվյալ ազգին բնորոշ առանձնահատկություններն ու ազգային բնավորության գծերը:
Ահա համացանցի օգտատերերից մեկն էլ որոշել է համեմատություն անցկացնել մշտապես «մրցակից» երկու ազգերի` հայերի և վրացիների հարսանիքների միջև: Այն, որ մենք և մեր հարևանները ունենք շատ նմանություններ ակնհայտ է, սակայն անհերքելի է նաև այն փաստը, որ այս երկու ազգերը իսկապես մշտական «պայքարի» մեջ են` առաջինը լինելու հարցում: Դե ինչ, Wedding.am-ը նույնպես առաջարկում է դիտել տարբեր հարսանիքներից լուսանկարներ, և մեկնաբանություններում թողնել ձեր կարծիքը, թե ձեզ որ ազգի հարսանիքներն էլ ավելի դուր եկան: