Բնականաբար հարցեր կարող է ունենալ ամեն մի առողջ հասարակություն և դա ինչ որ տեղ գնահատական է կայանալու ճանապարհին, բայց մեզանում մի խոր ցավ կա (աննկատ)։
Շուշանը ասեց լակոտ, բոլորս կարդացինք ու իմացանք, որ դիմացինը անվայել է խոսել երկրի մասին, բայց Աժ պատգամավորը արդեն Դատի տալու կոչ է հնչեցնում:
Ստացվում է, որ մարդը եթե անգամ կողմ է հասարակական կարծիքին ՝ ապա հասարակական կարծիքը իր զարգացման մեջ կարող է հասցնել նորմալ մարդու ընդդիմանալուն:
Քանդում են Արամի էսինչ համարը / հինգ տարի առաջվա որոշումից հետո հասարակությունը ոչ մի բան չի արել: Ստացվում է՝ սպասե՞լ է, որ քանդեն մի հատ բերանը անցի ու հովանա ՞
Օդակայանը ..... կարելի է ցուցակը ընդլայնել ու ընդլայնել քանի որ պետությունը/ ցանկացած / որոշումներ է կայացնում ու մեր անհետևողականությունը հասցնում է իրականացմանը ու դրանից հետո ..... մի խոսքով ճառ ենք ասում
Վերադառնանք հասարակության լայն շերտերի պաշտպանների պահվածքին : հասկանալի է, որ ոմանք փիառի ոմանք կայանալու , ոմանք ուղղակի անկապ տեղը մասնակից լինելու խնդիր ունեն , բայց երբեմն համատարած հոսանքի մեջ ու իրադարձության հետ կապ չունեցողների խոշոր եզրահանգումները մղում են ընդդիմանալուն ու ուժասպառ անում մարդկանց / երևի ինչ որ գործիք է , որը չենք հասկանում /
Եկեք հայ դասականի առաջարկած հետևողական ու կառուցողական լինենք ու չհասցնենք նման իրավիճակների , թե չէ բոլորի ու ամբողջի պահվածքը խիստ կանխատեսելի է ու թերևս ավելի է վնասում Արամի քանդված շենքին ու օդակայանին։