Armfootball.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը վարձավճարով մինչև ընթացիկ առաջնության ավարտը խաղալու է իսպանական «Ռայո Վալեկանոյում»: Խաղացողն արդեն Մադրիդում է և հասցրել է մարզում անցկացնել թիմի կազմում:

Թուրքական ԶԼՄ-ները, մասնավորապես, milliyet.com.tr-ը հայտնում է, որ Արաս Օզբիլիզը Իսպանիայում կվաստակի 300 հազար վերո: 

Նշենք, որ իսպանական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել տրանսֆերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել