Replik.am-ը գրում է.
Հայաստան – Բելառուս ֆուտբոլի ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը: Ըստ նախնական պայմանավորվածության, այդ խաղը պետք է կայանար մեկ օր շուտ:
Ի դեպ, Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղերը նշանակված են մարտի 26-ին եւ 27-ին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատրաստվում է ֆուտբոլիստներ հրավիրել առաջնության բոլոր թիմերից (բացի «Ուլիսից»), ուստի այդ հանդիպումները միանշանակ կհետաձգվեն:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=82914
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել