hrachya harutyunyanA1plus.am-ը գրում է.

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն  Հայաստանին: Հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013 թ  հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին:  Նա ընդունել էր իր մեղքը:

Ի դեպ,  այս տարիների ընթացքում  տան անդամները չեն տեսել նրան, իսկ առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանում են փաստաբանից եւ այնտեղ ապրող իրենց բարեկամներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել